ԱՄՆ-ում պայթեցրել են Թրամփի 39 հարկանի հյուրանոց-խաղատունը | տեսանյութ

Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթիում պայթեցվել է Trump Plaza 39 հարկանի հյուրանոց-խաղատունը, որը նախկինում պատկանում էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ` քաղաքի շատ բնակիչներ եկել էին տեսնելու հայտնի շենքի քանդումը, փոխանցում է ՌԳ- ն:

Կառույցի բեկորները կմաքրվեն մինչեւ հունիսի 10-ը: Հյուրանոցային համալիրի լրացուցիչ հատվածները, այդ թվում` վարչական եւ տնտեսական կցաշենքերը, կքանդվեն մոտ ապագայում ծանր տեխնիկայի օգնությամբ:

Հաստատությունը բացվել էր 1984-ի մայիսին եւ դարձել էր տասներորդը քաղաքում: 2014-ին խաղատունը փակվել էր, իսկ դրա սեփականության իրավունքները Trump Entertainment Resorts-ից անցել էին Icahn Enterprises-ին:

Related posts

Մահացել է Արմեն Հովհաննիսյանը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ