ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Իրանի քաղաքացուն՝ ընտրություններից առաջ Թրամփին սպանելու փորձի համար

ԱՄՆ իշխանությունները մեղադրանքներ են առաջադրել Իրանի քաղաքացուն՝ ընտրությունից առաջ Դոնալդ Թրամփին սպանելու ենթադրյալ փորձի կապակցությամբ:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է մեղադրական եզրակացությունը, որում ասվում է, որ 51-ամյա Ֆարհադ Շակիրային հանձնարարվել է մշակել նախագահի թեկնածուի սպանության ծրագիր, ղեկավարել հանցակիցների ցանցը:

Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ մեղադրյալը ենթադրաբար գտնվում է Իրանում։

Իրանի արտգործնախարարությունն արձագանքել է այդ մեղադրանքին, նշել՝ Թրամփի դեմ մահափորձերին Թեհրանի ենթադրյալ ներգրավվածության մասին հայտարարություններն անհիմն են:

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան