ԱՄՆ–ն Հայաստանին կոչ է անում փորձել վերջնական համաձայնության հասնել Ադրբեջանի հետ

ԱՄՆ–ն Հայաստանին կոչ է անում փորձել վերջնական համաձայնության հասնել Ադրբեջանի հետ։
Այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը՝ խոսելով ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի ղեկավարի՝ Բելգիայի մայրաքաղաքում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքների մասին։

«Հանդիպումը նվիրված էր Հայաստանում ընթացող բարեփոխումներին, բայց մենք, իհարկե, կոչ ենք արել Հայաստանին շարունակել ճանապարհը դեպի խաղաղություն և փորձել վերջնական համաձայնության հասնել Ադրբեջանի հետ»,-ասել է ամերիկացի պաշտոնյան:

«Հայ–ադրբեջանական կարգավորումը տարածաշրջանային անվտանգության և բարգավաճման ապահովման լավագույն միջոցն է: Մասնավորապես, դա թույլ կտա բացել նոր առևտրային ուղիներ Միջերկրական ծովի տարածաշրջանից մինչև Կենտրոնական Ասիա»,-ասել է  նա։

Related posts

Ինդոնեզիայի արտահանման վերահսկողության խստացման ֆոնին ածխի գները հասել են գրեթե երկամյա առավելագույնի

Եվրահանձնաժողովն առաջարկում է մինչև 2027 թվականի հունվար պահպանել ռուսական նավթի գործող գնային սահմանաչափը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են