ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան:

«Ես մտահոգված եմ այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի համաձայնագիրը և ձեռնարկել է չհրահրված հարձակում Արցախի ժողովրդի նկատմամբ։ Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան և միանում միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սանչեսը։

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան