ԱՄՆ-ը վետո է կիրառել Գազայի հատվածում կրակը դադարեցնելու պահանջով բանաձևի նախագծի նկատմամբ

ԱՄՆ-ն օգտագործել է վետոյի իր իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և արգելափակել պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ բանաձևի նախագիծը, որը պահանջել է անհապաղ և անվերապահ հրադադար Գազայում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Փաստաթղթին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի 15 անդամից 14-ը։

ԱՄՆ-ը չի կարող համաձայնել Գազայի հատվածում անվերապահ հրադադարին, ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը:

Բանաձևի նախագիծը, որը պատրաստել են Անվտանգության խորհրդի 10 ոչ մշտական ​​անդամները, բաղկացած է ինը կետից, որոնցից առաջինը «բոլոր կողմերին ներկայացնում է  անհապաղ, անվերապահ և մշտական ​​հրադադարի պահանջ»։ Փաստաթղթում պահանջվել է ազատ արձակել անկլավում պահվող բոլոր պատանդներին, պահպանել միջազգային իրավունքի նորմերը, ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունը Գազայի քաղաքացիական բնակչությանը:

Բանաձևի նախագծում կա նաև կետ, ըստ որի, փաստաթղթի ընդունման դեպքում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երեք շաբաթվա ընթացքում պետք է բանաձևի կատարման մասին գրավոր զեկույց ներկայացներ Անվտանգության խորհրդին։

Related posts

Կարկուտի վնասների փոխհատուցման ընթացակարգի հստակեցումը՝ օրակարգում

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել աշխատանքային հարաբերությունների բարելավմանն ուղղված օրենքների նախագծերի փաթեթ

Ընթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը