ԱՄՆ-ը կողջունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ համագործակցության ցանկությունը. պետքարտուղարություն

Եթե որևէ երկիր ցանկանա համագործակցել մեզ հետ Հայաստանի և Ադրբեջանի հարցի շուրջ և օգնել մեզ՝ հասնելու խաղաղ կարգավորման, ԱՄՆ-ը, անշուշտ, կողջունի դա։

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:

«Սակայն մենք Ռուսաստանի կողմից որևէ ջանք չենք տեսել»,- նշել է դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը մտահոգվա՞ծ է, որ Ռուսաստանը կարող է խոչընդոտել Արևմուտքի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:

Պատելը հավելել է նաև, որ տեղեկություն չունի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերի՝ տարածաշրջան հնարավոր այցի մասին:

Related posts

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ քննարկելու միջուկային զենքի հարցը. Ռուբիո

Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները