ԱՄՆ-ը դադարեցրել է Վրաստանի Սահմանադրական դատարանի ամառային դպրոցի ֆինանսավորումը

Միացյալ Նահանգները դադարեցրել է Վրաստանի Սահմանադրական դատարանի ամառային դպրոցի ֆինանսավորումը:

Դատարանից հայտնել են, որ այդ նախագիծն այս տարի այլևս չի ֆինանսավորվի, քանի որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ժամանակավորապես ձեռնպահ է մնացել ֆինանսավորումից:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանում կայացած ճեպազրույցում անդրադարձել է այդ հարցին:

«Վրաստան պետությունը գործում է այն բյուջեով, որը կազմում է վրաց ժողովուրդը: Մենք միշտ ողջունում ենք նրանց, ովքեր ցանկանում են մաս կազմել տարբեր զարգացումների, այդ թվում՝ սեփական շահերից ելնելով: Երբ դա դառնում է վրաց ժողովրդի դեմ շանտաժի գործիք, դա ճիշտ մոտեցում չէ»,- ասել է Պապուաշվիլին։

Related posts

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները. Պապոյանը Ժնևում է