ԱՄՆ դաշնային ծախսերի օրինագիծը նախատեսում է 60 միլիոն դոլարի տնտեսական օգնություն Հայաստանին. Փալոն

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ ԱՄՆ 2023 թվականի ֆինանսական տարվա բյուջեի նախագծի ծախսային մասը նախատեսում է 60 միլիոն դոլարի տնտեսական օգնություն Հայաստանին:

«Ուրախ եմ, որ դաշնային ծախսերի օրինագիծը նախատեսում է աննախադեպ՝ 60 միլիոն դոլարի տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլարի չափով՝ Արցախում ականազերծման միջոցառումների համար։ Դա կօգնի Հայաստանին ամրապնդել իր տնտեսական զարգացումը, էներգետիկ անկախությունն ու օրենքի գերակայությունը»,- գրել է Փալոնը։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախօրեին հավանություն է տվել երկրի 2023 թվականի ֆինանսական տարվա բյուջեի նախագծի ծախսային մասին:

Related posts

ԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը

Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Ղազախստանի նոր Սահմանադրությունը