Ամիրյան փողոցում մեքենայի պայթյունի հետևանքով երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել. ԱՆ

Ամիրյան փողոցում երեկ տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին 1Lurer.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

«Երկու քաղաքացիների վիճակը բավարար է, անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո դուրս են գրվել։

3-րդ տուժածը, որը վերակենդանացման բաժանմունքում էր, այսօր տեղափոխվել է բաժանմունք։ Վիճակը միջին ծանրության է, կյանքին սպառնացող վտանգ չկա»,- հայտնել է Մարիամ Ծատրյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։ Դեպքի վայր մեկնած կարգախմբերն ու օպերատիվ խմբերը պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում։ 3 անձ հոսպիտալացվել էր: Վնասվել էին տրանսպորտային միջոցներ:

Related posts

9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը . ՈՒՂԻՂ

Ոստիկանության բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ

Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմ