ԱՄԷ-ից Հայաստան եկող բեռնատարն Իրանում հայտնվել է գնդակոծության տակ

Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան ավտոհիդրոամբարձիչ տեղափոխող բեռնատարն Իրանի տարածքում հայտնվել է գնդակոծության տակ։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ հայ-իրանական սահմանի «Նորդուզ» անցակետից մոտ 500 կմ հեռավորության վրա։ Արկի ընկնելու պահին բեռնատարը կայանված է եղել, վարորդը մեքենայում չի եղել, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել զոհերից։

Վնասված և այրված բեռնարկղը երեկ տեղափոխվել է Երևան։ Այս պահին գնահատվում է պատճառված վնասը։

Լոգիստիկ ընկերության աղբյուրը Sputnik Արմենիային հայտնել է, որ սա առաջին նման դեպքն է, բայց չբացառեց նման միջադեպերի կրկնությունը։

Related posts

2027 թվականին կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը. Խուդաթյան

Նոր ամբուլատորիաներ՝ Ախուրիկում, Պեմզաշենում և Հացիկում

Իմ մի կյանքը 100 հայի կյանք է․․․