Ամենայն հայոց կաթողիկոսը հոգեհանգստյան կարգ մատուցեց Եռաբլուրում

Այսօր վաղ առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Եռաբլուր։ Վեհափառ հայրապետը հոգեհանգստյան կարգ է մատուցել զինվորական պանթեոնում։ Ապա հոգևորականները, կաթողիկոսի գլխավորությամբ ծաղիկներ են խոնարհել հայրենիքի պաշտպանության համար ընկած հայորդիների գերեզմաններին։

Վեհափառը Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսը փոխանցել է Եռաբլուրում ննջող հերոսներին և աղոթել նրանց հոգիների հանգստության համար։

Նշենք, որ հունվարի 7-ը Հայ Առաքելական եկեղեցում Հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց։ Այն ոչ աշխատանքային օր է։

 

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը