Ամարասի հովտի խաղողի այգիներում 3 քաղաքացի հայտնվել է ադրբեջանական դիրքերից արձակվող անկանոն կրակոցների տակ. Արցախի ոստիկանություն

Մարտի 15-ին ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։ Այս մասին հաղորդում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:

Կրակոցների հետևանքով դադարեցվել  են  գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

Տուժածներ չկան:

Related posts

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը աշխատանքային պարտականությունները դադարեցնելու որոշում է կայացրել

Պատշգամբից ընկնելու տարբերակը հերքվեց. վնասվածքը վրաերթի հետևանք էր

«իԳործ» ծրագիրն ավարտած մասնակիցների 70 տոկոսը մնացել է Հայաստանում. Զարեհ Սինանյան