Ամասիայի պանրագործարանի գործունեությունը մասամբ կասեցվել է. ապրանքը շուկայից հետ է կանչվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգումից հետո կասեցվել է Շիրակի մարզի Ամասիա գյուղում գործող «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը։

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ լաբորատոր փորձաքննությունը բացահայտել է «Կարագ սերուցքային «Ավանդական»» արտադրատեսակի անհամապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
Հիմնական խախտումները վերաբերել են յուղի ճարպաթթուների կազմի անհամապատասխանություններին:

Նշվում է, որ արտադրանքի իրացումն արգելվել է, տրվել է շուկայից ապրանքի հետկանչի և ոչնչացման կամ օգտահանման կարգադրագիր, սահմանվել՝ խախտումների շտկման վերջնաժամկետ:

Հանձնարարականների չկատարումը կառաջացնի վարչական պատասխանատվություն։

Related posts

Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարան

Ոստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ