Աղդամում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել, ևս երկուսը վիրավորել են

Աղդամի շրջանում փետրվարի 4-ին ցերեկը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող Գուբադ Զեյնալովան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Մյուս երկու զինծառայողները ՝ Նեմաթ Բաբաևը և Բալագարդաշ Մալիքմամեդովը, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Ներկայումս նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա