Ահմեդ աշ-Շարաան մեղադրել է Իսրայելին Սիրիան կազմալուծելու փորձերի համար

Սիրիայի նախագահը կոչ է արել սիրիացիներին համախմբվել Իսրայելի հարձակումների դեմ, նա ընդգծել է՝ դրուզները Սիրիայի անբաժանելի մասն են:
«Սիրիան չի դառնա դավադրությունների և արտաքին դերակատարների աշխարհաքաղաքական նկրտումների փորձադաշտ»,- շեշտել է Ահմեդ աշ-Շարաան, հավելել՝ չեն վախենում պատերազմից և պատրաստ են կռվել։ Նա մեղադրել է Իսրայելին Սիրիան կազմալուծելու փորձերի համար:
Ավելի վաղ Իսրայելը հարվածներ է հասցնել Սիրիայի հարավային աս-Սուեյդայի նահանգում երկրի կառավարական ուժերին: Արաբական Հանրապետության հետ սահմանին ուժեր են տեղակայվել: Դա տեղի է ունեցել աս-Սուեյդայի նահանգում բեդվինական ցեղերի և դրուզների ինքնապաշտպանական ուժերի միջև բախումների ֆոնին: Իսրայելը պնդում է, որ պաշտպանում է դրուզներին։ Նաև հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել մայրաքաղաք Դամասկոսում Սիրիայի գլխավոր շտաբի տարածքին և նախագահական պալատին, կա զոհ և վիրավորներ:

Related posts

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար. «Հետք»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ