Ահազանգողների նմանօրինակ գործողությունները հակապետական են և հասարակության դեմ են ուղղված. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Նազելի Բագդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վերջին օրերի կեղծ ահազնգերի վերաբերյալ: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Նախօրեին եւ այսօր Շիրակի մարզում կեղծ ահազանգեր են գրանցվել հարկ վճարողների սպասարկման կենտրոնում, «Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում տեղադրված ռումբի վերաբերյալ։ ԱԻՆ-ի եւ իրավապահ համակարգի աշխատակիցները օպերատիվ արձագանքել են, պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։
Ահազանգողների նմանօրինակ գործողությունները հակապետական են եւ հասարակության դեմ են ուղղված, բնականաբար քրեական պատասխանատվությունն առավել քան ակնհայտ է։
Հատկապես այս օրերին՝ «Սուրմալուի» ողբերգական դեպքից հետո, նյարդերի եւ էմոցիաների գերլարում է բոլորիս մոտ։
Զգոնություն եւ տոկունություն բոլորիս»,- գրել է նա:

Related posts

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ