Ալկոհոլի ազդեցության տակ բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 49 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Սերյոժա Ա․-ն իր վարած «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում վարորդը հայտարարել է, որ վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Սերյոժա Ա․-ն տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան։ Այս պահին պարեկները պարզում են որ հիվանդանոց են տեղափոխվել վիրավորները։

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին