Ալիևը հայտարարել է, որ Մեծամորի ԱԷԿ-ը միջուկային մեծ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար

Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանը մեծ միջուկային վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին։

Անդրադառնալով միջուկային անվտանգության խնդրին, Ալիևը նշել է, թե Մեծամորի ատոմակայանը աշխատում է հին տեխնոլոգիայով, ունի լուրջ տեխնիկական խնդիրներ։

Նա հայտնել է, թե իրեն մտահոգում է Մեծամորի կայանից միջուկային նյութերի ենթադրյալ անօրինական առևտուրը։

Related posts

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը՝ Գորիսում

Հունիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում