Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։

Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հիշեցնենք՝ այսօր Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլում, սեփական հարկի տակ ընդունելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն, պարտություն կրեց 0-2 հաշվով։

Related posts

Բուժառուից մինչև բժիշկ՝ շիրակցու հումորի հետքերով

Ստորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել քաղաքային զբոսայգում գտնվող հողամասի նկատմամբ. Փաշինյան