Ալբանիան արհեստական բանականությամբ ստեղծված նոր «նախարար» ունի

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ արհեստական բանականությամբ ստեղծված «Դիելա» թվային օգնականը դարձել է երկրի առաջին վիրտուալ նախարարն ու ստանձնել է պետական գնումների վերահսկողությունը՝ կոռուպցիան վերացնելու նպատակով։ The Guardian-ի փոխանցմամբ՝ «Դիելան», որը e-Albania պորտալում օգնում է քաղաքացիներին առցանց ծառայություններից օգտվել, այժմ կվերահսկի բոլոր տենդերները՝ ապահովելով թափանցիկություն։ Կառավարության նախարարություններից փուլ առ փուլ կհանվի տենդերների որոշման իրավասությունը՝ փոխանցվելով ԱԲ-ին։ Ալբանիայում պետական գնումներն ավանդաբար կոռուպցիայի հիմնական աղբյուրներից են։ Մեդիան քայլը գնահատել է որպես վարչական իշխանության վերակառուցման կարևոր քայլ։

Related posts

Forbes-ում ներկայացվել են Հայաստանի կենսաբազմազանության պահպանության առաջնահերթությունները

ԱԱ. Այսօր պայքարի դուրս կգան Աշոտ Խաչատրյանը, Հայկ Խլոյանն ու Ռազմիկ Քուրդյանը

Գևորգ Պապոյանը հարցազրույց է տվել աշխարհահռչակ «Forbes» ամսագրին