ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ու Շիրակի մարզպետը  քննարկել են մարզի առաջնային լուծում պահանջող խնդիրները, ինչպես նաև առաջիկայում ՏԻՄ ընտրությունների անցկացման հարցը

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ։ Նախորդող ժամանակաշրջանի արդյունավետ համագործակցությունը հաշվի առնելով՝ երկուստեք ամրագրել են փոխգործակցությունն առաջիկայի համար։ Կարևորելով Շիրակի մարզում կայանալիք ՏԻՄ ընտրությունների անցկացումը՝ կողմերը վերահաստատել են իրենց մոտեցումները։ Հանդիպման առանցքում եղել է համայնքներին վերաբերելի մի շարք խնդիրներ, այդ թվում վերջիններիս խոշորացման հարցը։ «Մեզ համար շարունակում է առաջնային մնալ զոհված զինծառայողների, անհայտ կորած և գերեվարված մեր քաղաքացիների ընտանիքիների սոցիալական երաշխիքների ապահովումը»,-ասել է Նազելի Բաղդասարյանը:

 

Related posts

Բախվել են ավտոմեքենաներ․ կան 3 զոհեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներում