ԱԺ պատգամավորները ծափերով շնորհավորեցին առաջին անգամ Հայաստանում նշվող Հայրերի օրը

Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստը:

Նիստի սկզբում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը, դիմելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, հայտնեց, որ այսօր առաջին անգամ Հայաստանում պաշտոնապես նշվում է Հայրերի օրը:

«Ես ձայն եմ խնդրել նախ՝ Ձեր գլխավորությամբ շնորհավորելու բոլոր հայրերին: Սա ևս մեկ առիթ է ամեն տարի՝ հունիսի 17-ին, կարևորելու նրանց դերը, արժևորելու երեխայի կյանքում, ինչպես նաև հրաշալի առիթ է՝ խրախուսելու մասնակցային, ներգրավված հայրությունը, երբ հայրը ոչ միայն պաշտպան է, ընտանեկան կարիքները բավարարող անձ, այլ նաև ուսուցիչ, աջակից, սիրող ընկեր և ուղեկից:

Շնորհավորում եմ բոլոր հայրերին՝ ի դեմս Ձեզ, և այս դահլիճում ներկա գտնվող բոլոր տղամարդկանց, որոնք այդ բերկրանքը զգացել են»,- ասաց պատգամավորը:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Բաթոյանին, ապա պատգամավորները ծափերով շնորհավորեցին Հայրերի օրը:

«Ես փաստորեն առաջին պաշտոնապես շնորհավորված հայրն եմ այս պահի դրությամբ»,- ժպտալով ասաց ԱԺ նախագահը:

Աղբյուր՝ 1lurer.am

Related posts

Արարատ Ավետիսյանը՝ մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Զինեդին Զիդանը Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր մարզիչն է

Էդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին