ԱԺ չորս պատգամավորներ եռօրյա աշխատանքային այցով կմեկնեն Մոսկվա

ՀՀ ազգային ժողովի չորս պատգամավորներ եռօրյա աշխատանքային այցով կմեկնեն Մոսկվա։ Համապատասխան որոշումը ստորագրել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Փաստաթուղթը հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում։
Նշվում է, որ նրանք կմասնակցեն ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի կողմից կազմակերպված «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 3-րդ միջազգային համաժողովին։
«Մոսկվա կգործուղվեն Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Միքայել Թումասյանը, Հայկ Մամիջանյանը, Արմեն Գևորգյանը և Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Ալվինա Սանթրոսյանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ միջազգային համաժողովը կկայանա դեկտեմբերի 13-16-ը։

Related posts

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Լիանա Մանուկյանը 57 ձայնով ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ