ԱԺ-ն դեկտեմբերի 24-ին արտահերթ նիստ կգումարի

ՀՀ ազգային ժողովում դեկտեմբերի 24-ին կգումարվի արտահերթ նիստ: Այս մասին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Օրակարգում կլինեն հանձնաժողովում քննարկված երկու նախագծերը: Դրանցից մեկը «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն է, որով առաջարկվում է երկարաձգել երեք դրույթների՝ ուժի մեջ մտնելու ժամկետը: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով էլ Թունյանն առաջարկում է երկարաձգել տնտեսավարողներին տրված հնարավորության ժամկետը՝ օգտվելու արագացված ամորտիզացիայի գործիքից:

«Ստորագրություններ ենք հավաքել, որ վաղը ԱԺ-ում լինի արտահերթ նիստ, որտեղ այդ երկու նախագծերից բացի, կլինեն նաև այլ նախագծեր: Այս օրենքները պետք է մինչև տարեվերջ ընդունվեն և մտնեն ուժի մեջ»,-նշեց պատգամավորը:

Related posts

2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին․ ՊՆ