ԱԺ հատուկ նիստի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է

Խորհրդակցելով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության, խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ՝ մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշվել է հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություն:

Ըստ այդմ՝ անհրաժեշտ է, որ վարչապետը հրաժարական ներկայացնի, որից հետո երկու անգամ անընդմեջ օրենսդիրում վարչապետ չընտրվի: Ընթացակարգերն ապահովելու նպատակով Փաշինյանն ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը, հրաժարական ներկայացրեց:

Սահմանադրությամբ նախատեսված կարգով այսօր հրավիրվել է ԱԺ հատուկ նիստ, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է: Ըստ պայմանավորվածության, իշխող խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր խմբակցությունները թեկնածություն չեն առաջադրել:

Ազգային ժողովի հատուկ նիստը մեկնարկում է ժամը 12:00-ին: Նիստին կարող եք հետևել ուղիղ միացմամբ՝ «Լուրերի» հատուկ թողարկմանը:

Related posts

Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ․ ՆԳՆ-ն շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթ

«Հուշակոթող` երկրորդ աշխարհամարտում զոհվածներին» հուշարձանը կտեղափոխվի Արթիկի Բարեկամության այգի

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության մասին նախագիծը