Ազատության պողոտայի շինություններից մեկում բռնկված հրդեհի վայրում աշխատում է 11 մարտական հաշվարկ

Մարտի 25-ին՝ ժամը 19։12-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է  բռնկվել։

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են՝ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհի բարդությունից ելնելով՝ հայտարարվել է «Թիվ 3 կանչ». դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, երկու ջրատար, հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Related posts

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը