Ազատանի գիշերային ակումբում ՌԴ քաղաքացին մոխրամանով հարվածել է 29-ամյա կնոջ քթին. վերջինս հիվանդանոցում է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը ժամը 03։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի վարչական տարածքում գործող «Լեդի» գիշերային ակումբից դեմքին հարված ստանալու հետևանքով «Քթոսկրի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնել է ֆոտոլրագրողը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 29-ամյա Սվետլանա Հ․-ն է։

Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 22-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, «Լեդի» գիշերային ակումբում ոմն Անյան աշխատանքային հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ, որի ընթացքում մոխրամանով մեկ անգամ հարվածել է իր քթին:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս ՌԴ քաղաքացի՝ 41-ամյա Աննա Է․-ն, ում հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ։

Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Related posts

«Chevrolet Volt»-ը «Չայնիի» ոլորաններում շրջվելով հայտնվել է ձորում․ մայր ու դուստր տեղափոխվել են ԲԿ

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը՝ մինչև 2031թ

Վարչապետ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին