Ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը Արցախում ծանր վիրավորվելուց հետո մահացել է

Ազատամարտիկ, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը մահացել է Արցախում ծանր վիրավորում ստանալուց հետո:

Այս մասին հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Սիրելի ՛ հայրենակիցներ
Մեր ժողովրդի արժանի զավակներ Ռուստամ Գասպարյանի և նրա որդու կորուստն այս օրերի մեր ողբերգական դեպքերից եղավ: Ռուստամը մեր օրերի Աբրահամներից է, ով իր հարենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը…
Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում, որտեղ նա մեզ հետ մասնակցեց պատասխանատու առաջադրանքի քննարկման գործին:
Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում…

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան