Ազատազրկում՝ առանց բավարար հիմքերի. գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի ապրիլի 28-ի և հունիսի 26-ի որոշումների հիման վրա՝ Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական կայազորների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնում և Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Կարգապահական վարույթի ընթացքում պարզվել է, որ դատական գործով դատախազները ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները:

Մասնավորապես` 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի պահանջների խախտման արդյունքում՝ առաջին անգամ ոչ մեծ հանցանք կատարած մեղադրյալների նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ է նշանակվել:

Կարգապահական վարույթի արդյունքները 2023 թվականի հուլիսի 19-ին և հուլիսի 20-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովը 2023 թվականի հուլիսի 20-ի որոշումներով՝ հաստատված է համարել կարգապահական խախտումների առկայությունը և դրանցում Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության և ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական կայազորների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի երկու դատախազի մեղավորությունը:

Գլխավոր դատախազի 2023 թվականի հուլիսի 21-ի հրամաններով՝ դատախազների նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ