Ադրբեջանցիները ոչ մի գյուղ էլ չեն մտել, Տեղ գյուղի մատույցներում դիրքային բարելավման աշխատանքներ ենք իրականացնում․ ԳՇ պետ

Մենք կանգնած ենք Տեղի մատույցներում, մեր համապատասխան տարածքի վրա և իրականացնում ենք դիրքային բարելավման աշխատանքներ։

Լրագրողներին ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը․

«Սահմանազատման որ սահմանագծման հարցով գործում է հանձնաժողով։ Ադրբեջանցիների հետ գնալու, առաջ գալու հետ գործ չունեք։ Ոչ մի գյուղ էլ չեն մտել։

Ռազմական գործի մեջ լինում են իրադրություններ, երբ հակառակորդի ստորաբաժանումը կարող է հայտնվել մեր տարածքում, մեր ստորաբաժանումը հայտնվել իրենց տարածքում։ Նման դեպքերում կա գործողությունների սխեմա, որով շարժվում ենք»,-նշել է Էդվարդ Ասրյանը։

Related posts

Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցների հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը