Ադրբեջանում կփակվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը

Ադրբեջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչությունը 2025 թվականի սեպտեմբերի 3-ից կդադարեցնի գործունեությունն այդ երկրում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի համագործակցությունն Ադրբեջանի գործընկերների հետ իր տարածաշրջանային գրասենյակի և կենտրոնակայանի միջոցով: Այս մասին հայտնել Է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցության վարչության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իրինա Մազուրը:

Մարտի 3-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համակարգող գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Գվի-Յեոպ Սոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Բաքվի հետագա փոխգործակցությունը ՄԱԿ-ի որոշ կառույցների հետ կշարունակվի նախագծային համագործակցության մեխանիզմով՝ ազգային առաջնահերթություններին համապատասխան, այն կիրականացվի անմիջապես նրանց կենտրոնակայանների միջոցով։

Այսօր ավելի վաղ Բայրամովն ընդունել էր Ադրբեջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Սաջա Ֆարուկ Աբդուլլահին՝ երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Related posts

Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար. Մեցոլան՝ Փաշինյանին

Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները

2025 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ներկայացվել են Կենտրոնական բանկի և Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները