Ադրբեջանն ու Հայաստանը պատմական հնարավորություն ունեն շրջելու առճակատման էջն ու կառուցելու բարիդրացիական հարաբերություններ. Բայրամով

ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարություն է արել, որում նշում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պատմական հնարավորություն ունեն շրջելու առճակատման էջն ու կառուցելու բարիդրացիական հարաբերություններ:

«Բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին։ Ադրբեջանի վճռականությունն այս հարցում մնում է անփոփոխ, և մենք Հայաստանից ակնկալում ենք քաղաքական կամք ու պատասխանատվություն»,- հայտարարել է Բայրամովը:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն, պատասխանատու են ընթացիկ գործընթացին չվնասելու, ինչպես նաև «սադրանքներից և գործողություններից զերծ մնալու համար, որոնքհանգեցնում են լարվածության սրմանը»:

Related posts

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Հռոմի նոր Պապ է ընտրվել Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին