Ադրբեջանն առ այսօր ապակառուցողական վարք է դրսևորում. Բեգլարյանը` գերիների մասին

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանն ուղիղ միացմամբ անդրադարձել է գերիների, անհետ կորածների մասով հումանիտար աշխատանքներին:

«Սա այս պահին մեզ ամենաշատ հուզող հարցերից մեկն է: Ցավոք սրտի, Ադրբեջանն առ այսօր ապակառուցողական վարք է դրսևորում, կարող եմ ասել՝ նույնիսկ հանցավոր, ինչի հետևանքով մեր հայրենակիցների՝ քաղաքացիական անձանց, զինծառայողների ճակատագրերը պարզ չեն: Ոմանց ճակատագրերը պարզ են, որ նրանք գերեվարված են և գտնվում են ադրբեջանական բանտերում, բայց Ադրբեջանը նրանց փորձում է ներկայացնել որպես ահաբեկիչներ, պաշտոնապես չի հաստատում նրանց ներկայությունը՝ ի հեճուկս միջազգային իրավունքի հանրահայտ սզբունքների:

Այս մասով պետությունը մեծ անելիք ունի, բնականաբար, պետությունը բոլոր հնարավոր լծակները պետք է կիրառի: Աշխատանքներ տարվում են Արցախի պետական մարմինների կողմից, բայց, հատկապես, քաղաքական առումով ՀՀ մարմիններն են հիմնական բանակցողներն ու այս հարցով զբաղվողները»,- ասել է Բեգլարյանը:

Related posts

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

Առավոտյան հեծանվային զբոսանք Կապանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Գագիկ Սուրենյան