Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ԼՂ ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 15- ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք, իբր թե, խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին ասված է ԼՂ ՊԲ Ֆեյսբուքի էջում։
«Այս կերպ Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ. հուլիսի 15-ին՝ Ժամը 09:50֊ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ:
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- նշված է գրառման մեջ։

Related posts

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար. «Հետք»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ