Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողի ապօրինի առևանգումը սեփական պարտավորություններից հետ կանգնելու փորձ է. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտգործնախարարությունը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել այսօր ապօրինի առևանգված երկու հայ զինծառայողներին:

«Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողի ապօրինի առևանգումը սեփական պարտավորություններից հետ կանգնելու փորձ է: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում նրանց ազատ արձակել և կատարել բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելու պարտավորությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային գործընկերների և հաստատությունների կոչերի»,- նշված է ՀՀ ԱԳՆ Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

Related posts

Մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ. Նազելի Բաղդասարյանը հերքում է իր առնչությունը դրանց հետ

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Գալուզին

Համաշխարհային բանկը հավանություն է տվել Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանին 372 մլն դոլարի վարկ տրամադրելուն