Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղաշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ

Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Ժամը 09:15-11:14-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 15-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Related posts

Մասկի կուսակցությունը կարող է քաղաքական քաոս առաջացնել ԱՄՆ-ում. Թրամփ

Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սվենսոնը քննարկել են Հայաստան-Շվեդիա միջխորհրդարանական խորացող հարաբերություններին վերաբերող հարցեր

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը