Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է սահմանին ադրբեջանական կողմի գործողությունների մասին Բորելի հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հանդիպանը և վերջինիս հայտարարությանն այն մասին, որ սահմանին ադրբեջանական կողմի գործողությունները եղել են ոչ համաչափ: Գերատեսչությունը Բորելի խոսքը անհիմն է որակել: Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ դիվանագիտության ղեկավարին մեղադրել է հայամետ դիրքորոշման համար:

Բաքուն անդրադարձել է նաև Բորելի դիտարկմանը, որ սահմանային վերջին լարվածությունն ապացուցում է զինված ուժերի հետքաշման անհրաժեշտությունը: Ըստ ադրբեջանական կողմի՝ այդ առաջարկը «գործնական նշանակություն չունի»:

Ադրբեջանական կողմը նաև պահանջել է Լեռնային Ղարաբաղից հայերին «բռնի տեղահանվածներ» չանվանել:

«Ափսոսանք է առաջացնում այն, որ չնայած Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի խաղաղասիրական նախաձեռնություններին՝ արտաքին հարաբերությունների գերագույն ներկայացուցիչը միակողմանի հայամետ դիրքորոշում է որդեգրել և այդպիսով անջրպետ է ստեղծում Ադրբեջանի և ԵՄ ինստիտուտների միջև, ինչպես նաև մեկուսացնում է իրեն Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացից»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Related posts

Հայ գերիների ազատ արձակումը կնպաստեր խաղաղության գործընթացին. The Washington Times

Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարբեր շրջանների

Ուկրաինական ուժերն առաջին անգամ թիրախավորել են «Օզոն» ընկերության ենթակառուցվածքը