Ադրբեջանը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլև մի շարք կոնվենցիաներ. ԵԽԽՎ պորտուգալացի պատգամավոր

Ադրբեջանը չի կատարում անցյալ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Այդ մասին ԵԽԽՎ լիագումար նիստում հայտարարել է պորտուգալացի պատգամավոր Պոլ Սոչպիսկոն՝ ավելացնելով, որ պատգամավորները պետք է պնդեն հայ ռազմագերիների և ձերբակալվածների վերադարձը:

«Հայաստանը կատարել է համաձայնագրի իր մասը, սակայն Ադրբեջանը մինչ այժմ դա չի արել: Իսկ որտե՞ղ են հիմա Թուրքիան ու Ռուսաստանը: Նրանք միայն պատերազմի՞ գործընկերներ են, բայց ոչ խաղաղության հաստատմա՞ն: Հումանիտար սկզբունքների հաղթանակի հարցը մարդասիրական հարց է, երկարաժամկետ խաղաղության հասնելու հարց… Սա Եվրոպայի Խորհրդի խնդիրն է: Ադրբեջանը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլ նաև մի շարք կարևոր կոնվենցիաներ»,- ասել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ Բաքուն տրամադրի բոլոր տեղեկությունները ռազմագերիների քանակի, պահման պայմանների մասին, քանի որ խոշտանգումների մասին տեղեկատվություն կա: «Մեր առաքելությունն այն է, որ Եվրախորհուրդն անի հնարավոր ամեն ինչ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն և երկխոսություն հաստատելու համար: Կարևոր է, որ կողմերը կատարեն պարտավորությունները՝ ղեկավարվելով բարի կամքի սկզբունքով»,- ընդգծել է պատգամավորը:

Related posts

«Եթե այս ժողովուրդը չլիներ ես ոչինչ անել չէի կարող». Դոնարա Հարությունյանի 93 պատվաբեր տարիները

Իրանական ծագման որոշ ապրանքներ Հայաստան կներմուծվեն առանց մաքսատուրքի

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ