Ադրբեջանը ներկայացրել է խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրեր, հայկական կողմը ժամանակ է վերցրել դրանց ծանոթանալու համար. Բայրամով

Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրեր, հայկական կողմը ժամանակ է վերցրել դրանց ծանոթանալու համար, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է NEWS.ru-ն։

Նրա խոսքով՝ ընդլայնված տարրերը լրացնում են նախկինում ներկայացված հինգ հիմնական սկզբունքները, որոնք պետք է դառնան խաղաղության պայմանագրի և Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքը։

Ադրբեջանական կողմը հակառակ կողմին ներկայացրել է ընդլայնված տարրեր (խաղաղության պայմանագրի վերաբերյալ)։ Հայկական կողմը ժամանակ է խնդրել դրանց հետ ծանոթանալու համար»,- ասել է Բայրամովը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ բանակցություններում առաջընթացով, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի կնքման, հաղորդակցությունների բացման և հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման շուրջ։

Related posts

Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում տեղի չի ունեցել․ վարչապետի մամուլի քարտուղար

ՍԴ-ն մերժել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների դիմումի քննարկումը

Թրամփին ներկայացվել է Իրանի դեմ եռօրյա ինտենսիվ ռազմական գործողության ծրագիր. The New York Times