Ադրբեջանը կրակել է Նորաբակի և Սրաշենի հայկական դիրքերի ուղղությամբ

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նորաբակի և Սրաշենի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի:

Դեկտեմբերի 15-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան