Ադրբեջանը խոսում է ուժի դիրքերից՝ փորձելով Հայաստանին պարտադրել նոր զիջումներ. Անդրե Գիոլ

2020 թ. պատերազմում Ադրբեջանի հաղթանակը հիշեցնում է 1915 թ. Հայոց ցեղասպանությանը: Այժմ Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի զբաղվածությունից Ուկրաինայում, ցանկանում է ավելիին հասնել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Սենատի անդամ Անդրե Գիոլը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը խոսում է ուժի դիրքերից՝ փորձելով Հայաստանին պարտադրել նոր զիջումներ:

«Մենք պետք է քվեարկենք այս բանաձևի օգտին, որպեսզի ստիպենք Ադրբեջանին՝ ենթարկվել միջազգային իրավունքի նորմերին: Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան Լաչինի միջանցքից: Մենք պետք է աջակցություն հայտնենք Ֆրանսիայի կառավարությանը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի և ԵՄ-ի միջոցով ազդեցություն գործելու Ադրբեջանի վրա: Մենք հայերի հանդեպ բարոյական պարտականություն ունենք»,- նշել է սենատորը:

Ֆրանսիայի Սենատում տեղի է ունեցել Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերման, հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կիրարկման ապահովման և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով բանաձևի քննարկումը, որին հետևել է քվեարկությունը:

Related posts

Ըմբիշ Գևորգ Հարությունյանը՝ Մ-17 տարեկանների ԱԱ բրոնզե մեդալակիր

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարձակվել է նավթավերամշակման գործարանների, լոգիստիկ կենտրոնի և Ռուսաստանի Սևծովյան նավատորմի բազայի վրա. Զելենսկի

Հայտնի են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների անունները