Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին կոչում է «մեր քաղաքացիներ» և միևնույն ժամանակ կրակում է նրանց վրա․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը Արցախի հայերին իր քաղաքացիներն է կոչում, սակայն միևնույն ժամանակ կրակում է նրանց վրա գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին կոչում է «մեր քաղաքացիներ» և միևնույն ժամանակ կրակում է նրանց վրա մինչ նրանք գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո գրանցվել է սպանության փորձի 54 դեպք, սպանվել է 3 քաղաքացիական անձ, վիրավորվել 16-ը։ Արդյո՞ք սա է ադրբեջանական կողմի՝ «ԼՂ հարցը լուծված է» նարատիվի կյանքի կոչումը», – գրել է Փաշինյանը։

Related posts

Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Աբու Դաբիում ընթացող ուղիղ երկխոսությունը. Պեսկով

6,6 մլն դրամ կհատկացվի հեղեղումների պատճառով գյուղատնտեսության ոլորտում Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներին՝ ստացած վնասի համար