Ադրբեջանը երկրաշարժից տուժած Թուրքիային կտա 100 մլն դոլար օգնություն

Փետրվարի 6-ին Թուրքիայում (էպիկենտրոնը Քահրամանմարաշ քաղաք) տեղի ունեցած ավերիչ երկրաշարժների հետևանքները վերացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներում ակտիվ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանը։

Վերջինս երկրաշարժից զգալիորեն ավերված Քահրամանմարաշ քաղաքի վերականգնման համար կհատկացնի 100 մլն դոլար օգնություն:

Այս մասին «Թուրքիա-Չինաստան Աշխատանքի զարգացման և աջակցման միության» կազմակերպած իֆթարի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահի տեղակալ Ադիլ Ալիևը։

Իֆթար – հյուրասիրություն, ընթրիք՝ մահմեդական ծոմապահությունից դուրս գալու համար։

Նշվել է, որ Ադրբեջանի նախագահը որոշել է 100 մլն դոլար հատկացնել Քահրամանմարաշի վերականգնման և քաղաքում գտնվող Ադրբեջանի անվան պողոտայի վերակառուցման համար։

«Մոտ ժամանակներս կսկսենք աշխատանքները։ Ադրբեջանը հնարավոր ամեն բան կանի օգնելու նպատակով»,- ասել է Ադիլ Ալիևը և ավելացրել, որ այլ նահանգների համար ևս կտրամադրվի նյութական օգնություն։

Related posts

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Իրանում զոհվել է 53 մարդ

Բուլղարիայի խորհրդարանը համաձայնել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ ժամանակավորապես տեղակայել իր ռազմաբազայում