Ադրբեջանական կողմի պնդումները, թե Մատաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չեն համապատասխանում. ՊԲ

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում, հայտնում են Արցախի ՊԲ-ից։

Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում:

Ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե իբր Մադաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չեն համապատասխանում:

Տեսանյությում ցուցադրված հակառակորդի ավտոշարասյան խոցումը տեղի է ունենում Մատաղիս տանող ճանապարհին:

Related posts

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև

Վարչապետը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ