Ադամ Շիֆը ներկայացրել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող, Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիան դատապարտող բանաձև

Կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող և Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիան դատապարտող բանաձև։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը:

«Ինքնորոշման իրավունքն ամրագրված է միջազգային օրենքի մի շարք հոդվածներում, որոնց անդամ է Միացյալ Նահանգները, այդ թվում՝ ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով: Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը», – նշված է բանաձևի տեքստում:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ