ԱԳ նախարարը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումը

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումը:

Նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված վերջին ագրեսիային։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով հասնել իր առավելապաշտական պահանջներին և նկրտումներին, ինչը տորպեդահարում է տարածաշրջանի կայունությունը և անվտանգությունը։

Ընդգծվել է միջազգային կազմակերպությունների կողմից անաչառ և հասցեական արձագանքի կարևորությունը։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ