Ագարակի մաքսատան մոտ 20 տոննա դիզվառելիքի բաք է պայթել, 45–ամյա քաղաքացի է մահացել

Ապրիլի 13-ին, ժամը 16:07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակի մաքսատան մոտակայքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ զոդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել 20 տոննա դիզելային վառելիքի բաքի (դատարկ) պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ քաղաքացի Գ․ Ա․-ն (ծնված 1976 թ․) տեղի ուժերով տեղափոխվել է Մեղրիի ԲԿ, որտեղ մահացել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:23-ին, մարվել՝ 16:38-ին։ Բաքում այրվել է կուտակված գազ։

Related posts

Սիսիանում բшխվել են կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել