Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8 կմ ճանապարհի կառուցման շրջանակում ավարտվել են կոմունիկացիաների տեղափոխման և հողային աշխատանքները

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8 կմ ճանապարհի կառուցման աշխատանքների շրջանակում ավարտվել են կոմունիկացիաների տեղափոխման և հողային աշխատանքները։ Իրականացված հանույթի ծավալը շուրջ 1.275.468 խմ է (100%), լիցքի ծավալը` 895.594 խմ (100%): Բոլոր 31 արհեստական կառուցվածքները ամբողջությամբ կառուցված են։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Ագարակ-Ոսկեվազ ճանապարհային հանգույցի տարածքում կառուցվել է փոխհատման կամուրջը, երթևեկությունը տեղափոխվել է հանգույցի կամրջի վրա։
Երկրորդ շերտով ասֆալտապատված է շուրջ 7,2 կմ ճանապարհահատված։ Տեղադրվում են արգելափակոցները, մաքրվում են շեպերը, ավարտական փուլում են միջին հատվածի և կողային հատվածների ջրահեռացման համակարգերի տեղադրումը։
Ծրագրի ֆիզիկական առաջընթացը շուրջ 90 տոկոս է։

Related posts

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին

Հայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտում

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ