Աբդոլլահիանը Կատարի էմիրի և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ քննարկել է իրավիճակը Գազայում

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Դոհա այցի ընթացքում հանդիպել է Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ: Քննարկվել է Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Աբդոլլահիանն ընդգծել է Պաղեստինի հարցում «իսլամական երկրների միասնական դիրքորոշման և Իսրայելի հանցագործությունները կանխելու» հարցում ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ իրավիճակն ավելի է սրվում, և պետք է օգտագործել պատերազմը կանգնեցնելու քաղաքական վերջին հնարավորությունները՝ հակառակ դեպքում իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա: Իրանի ԱԳ նախարարը և Կատարի էմիրը դատապարտել են Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։
Աբդոլլահիանը Կատարում հանդիպել է նաև ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ: Վերջինս Իրանի ԱԳ նախարարին մանրամասներ է ներկայացրել Գազայում տիրող իրադրության մասին։
Կատար այցից անմիջապես հետո Աբդոլլահիանը նոյեմբերի 1-ին կմեկնի Անկարա։ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ կքննարկվեն տարածաշրջանային հարցերը, մասնավորապես, իրավիճակը Գազայում, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները։

Related posts

«Եթե այս ժողովուրդը չլիներ ես ոչինչ անել չէի կարող». Դոնարա Հարությունյանի 93 պատվաբեր տարիները

Քննարկվել են ՀՀ-ում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը

Ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի. ԱԺ հայտարարություն