5 լիտրանոց տարայով փորձ է արվել ավտոբենզինը լցնել վառարանի մեջ, հրդեհը անցել է սպային, ով ինքնապաշտպանական բնազդով՝ բենզինը շպրտել է կացարանի ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյան

Աննա Կոստանյան 19.01.2023 - 12:23
19.01.2023 - 12:23 դիտում

Ներքին գործերի նախարարության հրշեջ ծառայությունը պատշաճ ժամանակում հասել է տեղ, բայց հեռավորությունը բավականին մեծ է եղել, այդ հեռավորության պայմաններում էլ պատշաճ ժամկետում տեղ է հասել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով ՊՆ N զորամասում 15 զինվորի կյանք խլած հրդեհին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2022 թ-ի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ ԳՇ պետը ստորագրել է 12 ԳՇ կարգադրությունը, որի 7-րդ կետում հստակ հրահանգավորած է՝ խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առաջին։ Այս հրամանի պրիմիտիվ պահպանումը թույլ կտար չունենալ այդ դեպքը։ Նախարարը զեկուցեց, որ վառարանը վառելու համար հատուկ այրիչներ են բաժանված։ Մենք պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև 5 լիտրանոց տարայով փորձ է արվել լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, հրդեհը անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, էլի նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով՝ այդ 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, բնականաբար, մեծ հավանականությամբ, ոչ դիտավորյալ։ Դրանից հետո պարզ է, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ հուսով է, որ Քննչական կոմիտեն և Դատախազությունը կպարզեն դեպի հանգամանքները։

«Ես ՊՆ նախարարին հանձնարարկան եմ տվել, որ մեր ավանդական մոտեցումները, թե բանակում առկա խնդիրների հետ պետք է այլ կերպ վարվել, պետք է դադարեցնել, կոմպրոմիսներ չեն լինելու։ Առավոտյան որոշում եմ կայացրել միջնորդություն ներկայացնել նախագահին՝ աշխատանքից ազատել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ